Բեռլինում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պատրաստ է Սահմանադրության փոփոխությունը նախաձեռնել անձամբ, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո պարզվի՝ այն չի համապատասխանում մեր գործող Սահմանադրությանը:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է նրա հայտարությանն` ասելով.
–Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը այդ ամենը իրականացնում է, քանի որ գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի պարտադրանքի ներքո: Մենք լսում ենք, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունը տարբեր պահանջներ ներկայացնում ՀՀ նկատմամբ: Ինքը իր այդ հայտարարությամբ եւս մեկ անգամ ե՛ւ արտաքին աշխարհին, ե՛ւ Ադրբեջանին ասում է՝ պատրաստ եմ փոխել Սահմանադրությունը, միայն թե խաղաղության պայմանագիրը լինի: