Դեկտեմբեր 10,2025 10:35
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նա հայտարարել է, որ 2025 թվականին այս գործընթացը իրականացվել է Ադրբեջանի հետ համակարգմամբ:
«2025 թվականին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես իրականացվել է նույն ուղղությամբ և Ադրբեջանի հետ համակարգված։ Առաջիկա ժամանակահատվածում մենք կշարունակենք անել անհրաժեշտ ամեն ինչ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար և կխրախուսենք կողմերին օգտվել այս պատմական հնարավորությունից», – ըստ ադրբեջանական APA-ի, ասել է Ֆիդանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)