Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու ժամանակն է․ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը POLITICO-ի հետ զրույցում։
Ներկայացնում ենք Թրամփի հարցազրույցի առանցքային հատվածները՝ կետերով․
- ՌԴ-Ուկրաինա հակամարտության մեջ Ռուսաստանն այժմ ավելի ուժեղ բանակցային դիրքում է․ դրանում կասկած չի կարող լինել։
- ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության ծրագիրը դուր է եկել Զելենսկիի օգնականներին, սակայն նրանք ասացին, որ նախագահը դեռ չի կարդացել այն։ Կարծում եմ՝ նա պետք է ժամանակ գտնի այն կարդալու համար․ շատ մարդիկ են զոհվում։
- Ուկրաինան պատերազմն օգտագործում է ընտրություններ չանցկացնելու համար, սակայն կարծում եմ՝ ուկրաինացի ժողովուրդը պետք է ունենա այդ ընտրությունը։
- Այս պատերազմը չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի։
- Ուկրաինայի հարցում Եվրոպան միայն խոսում է, սակայն գործուն քայլեր չի ձեռնարկում։
- Եվրոպայի ներգաղթային քաղաքականությունն աղետալի է։ ԱՄՆ-ում նույնպես աղետ էր սպասվում, բայց ես կարողացա այն կանգնեցնել։
- Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ։