Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ․ Թրամփի հարցազրույցը՝ կետերով

Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու ժամանակն է․ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը POLITICO-ի հետ զրույցում։

Ներկայացնում ենք Թրամփի հարցազրույցի առանցքային հատվածները՝ կետերով․

  •  ՌԴ-Ուկրաինա հակամարտության մեջ Ռուսաստանն այժմ ավելի ուժեղ բանակցային դիրքում է․ դրանում կասկած չի կարող լինել։
  • ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության ծրագիրը դուր է եկել Զելենսկիի օգնականներին, սակայն նրանք ասացին, որ նախագահը դեռ չի կարդացել այն։ Կարծում եմ՝ նա պետք է ժամանակ գտնի այն կարդալու համար․ շատ մարդիկ են զոհվում։
  • Ուկրաինան պատերազմն օգտագործում է ընտրություններ չանցկացնելու համար, սակայն կարծում եմ՝ ուկրաինացի ժողովուրդը պետք է ունենա այդ ընտրությունը։
  • Այս պատերազմը չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի։
  •  Ուկրաինայի հարցում Եվրոպան միայն խոսում է, սակայն գործուն քայլեր չի ձեռնարկում։
  • Եվրոպայի ներգաղթային քաղաքականությունն աղետալի է։ ԱՄՆ-ում նույնպես աղետ էր սպասվում, բայց ես կարողացա այն կանգնեցնել։
  • Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ։

 

Leave a Comment