Արմեն Գրիգորյանը Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները

Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին, տարածաշրջանում հաստատված խաղաղությանը և ապաշրջափակման համատեքստում առաջացող տնտեսական լայն հնարավորություններին ու դրանցում Կատարի հնարավոր մասնակցությանը:

Արմեն Գրիգորյանն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը:

Leave a Comment