Միհրան Հարությունյանը կմենամարտի UNF-ում | Factor.TV

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը խառը մենամարտերում հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 31-ին։

36-ամյա մարտիկը սոցիալական ցանցերում հայտնել է, որ Լոս Անջելեսում կմասնակցի UNF-ի հերթական մրցաշարին։

Միհրան Հարությունյանը խառը մենամարտերում մասնակցել է 6 հանդիպման, տարել 4 հաղթանակ և կրել 2 պարտություն: Հայ մարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2024թ․ մայիսի 24-ին՝ տեխնիկական նոկաուտով պարտվելով բրազիլացի Լուկաս Նասիմենտո Նոգեյրային։

Leave a Comment