Գեղարքունիքում բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել. 3 վագոն բախվել են իրար


Հասարակություն


Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. ժամը 12:30-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող բեռնատար գնացքը Շորժա-Ճամբարակ ճանապարհահատվածում դուրս է եկել երկաթգծերից, հաղորդում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով, 3 վագոններ, որոնք եղել են դատարկ, բախվել են իրար: 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվում:


Leave a Comment