Հայաստանի Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատրյանը 2025թ. նոյեմբերի 27-ին ստորագրել է «Ներման խնդրագրերի մասին» ՆՀ-296-Ա հրամանագիրը, որով 17 դատապարտյալների ներման համար դիմած խնդրագրերից բավարարվել է միայն մեկը, իսկ 16-ը մերժվել են։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարությունից։
Իրավական հիմքերը
Որոշումը կայացվել է ՀՀ Սահմանադրության 135-րդ հոդվածի և «Ներման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա։
Սահմանադրության 135-րդ հոդվածը սահմանում է. «Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը»։
«Ներման մասին» օրենքի 8-րդ հոդվածն իր հերթին սահմանում է, որ Վարչապետի կողմից համապատասխան առաջարկությունը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Նախագահը ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին հրամանագիր։
Ներում շնորհված խնդրագիր
Նախագահի հրամանագրով Վիտալիոս Պավլիոս Խիոնիդիսին ներում է շնորհվել և նրան ազատել է պատժիի հետագա կրումից։
Մերժված ներման խնդրագրեր ներկայացրած դատապարտյալների ցանկը.
Նախագահի հրամանագրով մերժվել են հետևյալ դատապարտյալների ներման խնդրագրերը՝
- Մարիա Միրսա Ֆլորես Ալվարդոյին,
- Հովիկ Լևոնի Բաբայանին,
- Գրիգոր Սլավիկի Գալստյանին,
- Արման Սպարտակի Իսկանդարյանին,
- Մխիթար Աշոտի Խաչիկյանին,
- Ստեփան ՅաշայիՄարգարյանին,
- Թաթուլ Սամվելի Միրզոյանին,
- Միքայել Մայիսի Մկրտչյանին,
- Գարեգին Մանվելի Մնացականյանին,
- Արման Հարությունի Նալբանդյանին,
- Սուրեն Օրբիկի Պետրոսյանին,
- Օվսաննա Աշոտի Սահակյանին,
- Ցոլակ Խաչատուրի Սիմոնյանին,
- Արսեն Սերյոժայի Ստեփանյանին,
- Ստեփան Մելիքի Սուքիասյանին,
- Արթուր Ռուբենի Փարսադանյանին։
Վիճակագրություն և վերլուծություն
Նախագահի հրամանագրի վերլուծությունը ցույց է տալիս հետևյալ պատկերը.
Ընդհանուր վիճակագրություն՝
- ներկայացված խնդրագրեր՝ 17,
- բավարարված՝ 1 (5.9%)։
- մերժված՝ 16 (94.1%)։
Սեռային հարաբերակցություն՝
- կանայք՝ 2 դիմող (11.8% ընդհանուր դիմողներից),
- տղամարդիկ՝ 15 դիմող (88.2% ընդհանուր դիմողներից);
Մերժման ցուցանիշներ սեռի կտրվածքով՝
- 2 կանանց ներման խնդրագրերի մերժման մակարդակ՝ 100% (Մարիա Միրսա Ֆլորես Ալվարդո և Օվսաննա Աշոտի Սահակյան),
- տղամարդկանց ներման խնդրագրերի մերժման մակարդակ՝ 93.3% (15 դիմողներից մերժվել է 14-ը),
- 15 տղամարդկանց ներման խնդրագրերի բավարարման մակարդակ՝ 6.7% (բավարարվել է միայն 1-ը՝ Վիտալիոս Պավլիոս Խիոնիդիսինի խնդրագիրը)։
Հարկ է նշել, որ օրենսդրությամբ սահմանված է, որ ներման ակտով անձը չի կարող ազատվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական և ոչ նյութական վնասը հատուցելու պարտականությունից, – տեղեկացնում է Iravaban.net-ը։