Նախագահի հրամանագրով մերժվել են 16 դատապարտյալների ներման խնդրագրերը. ներում է շնորհվել է միայն Վիտալիոս Պավլիոս Խիոնիդիսին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատրյանը 2025թ. նոյեմբերի 27-ին ստորագրել է «Ներման խնդրագրերի մասին» ՆՀ-296-Ա հրամանագիրը, որով 17 դատապարտյալների ներման համար դիմած խնդրագրերից բավարարվել է միայն մեկը, իսկ 16-ը մերժվել են։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարությունից։

Իրավական հիմքերը

Որոշումը կայացվել է ՀՀ Սահմանադրության 135-րդ հոդվածի և «Ներման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա։

Սահմանադրության 135-րդ հոդվածը սահմանում է. «Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը»։

«Ներման մասին» օրենքի 8-րդ հոդվածն իր հերթին սահմանում է, որ Վարչապետի կողմից համապատասխան առաջարկությունը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Նախագահը ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին հրամանագիր։

Ներում շնորհված խնդրագիր

Նախագահի հրամանագրով Վիտալիոս Պավլիոս Խիոնիդիսին ներում է շնորհվել և նրան ազատել է պատժիի հետագա կրումից։

Մերժված ներման խնդրագրեր ներկայացրած դատապարտյալների ցանկը.

Նախագահի հրամանագրով մերժվել են հետևյալ դատապարտյալների ներման խնդրագրերը՝

  1. Մարիա Միրսա Ֆլորես Ալվարդոյին,
  2. Հովիկ Լևոնի Բաբայանին,
  3. Գրիգոր Սլավիկի Գալստյանին,
  4. Արման Սպարտակի Իսկանդարյանին,
  5. Մխիթար Աշոտի Խաչիկյանին,
  6. Ստեփան ՅաշայիՄարգարյանին,
  7. Թաթուլ Սամվելի Միրզոյանին,
  8. Միքայել Մայիսի Մկրտչյանին,
  9. Գարեգին Մանվելի Մնացականյանին,
  10. Արման Հարությունի Նալբանդյանին,
  11. Սուրեն Օրբիկի Պետրոսյանին,
  12. Օվսաննա Աշոտի Սահակյանին,
  13. Ցոլակ Խաչատուրի Սիմոնյանին,
  14. Արսեն Սերյոժայի Ստեփանյանին,
  15. Ստեփան Մելիքի Սուքիասյանին,
  16. Արթուր Ռուբենի Փարսադանյանին։

Վիճակագրություն և վերլուծություն

Նախագահի հրամանագրի վերլուծությունը ցույց է տալիս հետևյալ պատկերը.

Ընդհանուր վիճակագրություն՝

  • ներկայացված խնդրագրեր՝ 17,
  • բավարարված՝ 1 (5.9%)։
  • մերժված՝ 16 (94.1%)։

Սեռային հարաբերակցություն՝

  • կանայք՝ 2 դիմող (11.8% ընդհանուր դիմողներից),
  • տղամարդիկ՝ 15 դիմող (88.2% ընդհանուր դիմողներից);

Մերժման ցուցանիշներ սեռի կտրվածքով՝

  • 2 կանանց ներման խնդրագրերի մերժման մակարդակ՝ 100% (Մարիա Միրսա Ֆլորես Ալվարդո և Օվսաննա Աշոտի Սահակյան),
  • տղամարդկանց ներման խնդրագրերի մերժման մակարդակ՝ 93.3% (15 դիմողներից մերժվել է 14-ը),
  • 15 տղամարդկանց ներման խնդրագրերի բավարարման մակարդակ՝ 6.7% (բավարարվել է միայն 1-ը՝ Վիտալիոս Պավլիոս Խիոնիդիսինի խնդրագիրը)։

Հարկ է նշել, որ օրենսդրությամբ սահմանված է, որ ներման ակտով անձը չի կարող ազատվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական և ոչ նյութական վնասը հատուցելու պարտականությունից, – տեղեկացնում է Iravaban.net-ը։






Կարդացեք նաև՝


Leave a Comment