Սեփական հայրենիքում անկախ պետականության պայմաններում հայկական ինքնության վտանգի խնդրի առջեւ ենք կանգնել. Արսեն Համբարձումյան

Սեփական հայրենիքում անկախ պետականության պայմաններում հայկական ինքնության վտանգի խնդրի առջեւ ենք կանգնել. Արսեն Համբարձումյան

ՀՅԴ  գործունեությունը կասեցնելու որեւէ փորձ չի կարող հաջողել. Համբարձումյան

-Նման ցանկություն կամ նման մտադրություն ունեցող մարդիկ լավ չեն պատկերացնում՝ ինչ ասել է դաշնակցություն: Եթե հասկանային դաշնակցության էությունն ու մեր անցած ճանապարհը, կարծում եմ՝ իրենց նման արտահայտություններ թույլ չէին տա,- այսօր ՀՅԴ 135 ամյակի առիթով լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը՝ անդրադառնալով իրենց կուսակցությունը փակելու խոսակցություններին:

Համբարձումյանի խոսքով՝ ամենատարբեր ուժերի, ամենատարբեր պետությունների  կողմից ՀՅԴ-ն կասեցնելու, թուլացնելու, լուսանցքից դուրս մղելու փորձեր են եղել, բայց որեւէ փորձ չի հաջողվել.  «ՀՅԴ-ն շարունակում է իր երթը հակառակ այդ բոլոր մոտեցումների եւ ձեզ վստահեցնում եմ, որ որեւէ փորձ այդ ուղղությամբ չի կարող հաջողել»:

Նա նաեւ ասաց, որ այսօր իրենց առջեւ դրված գլխավոր խնդիրը  ազգի ինքնության դեմ ուղղված ներքին ու արտաքին մարտահրավերներն են: Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ ազգային բոլոր ուժերը հսկայական անելիք ունեն:

«Դժվար կլիներ երեւակայել, որ սեփական հայրենիքում անկախ պետականության պայմաններում հայկական ինքնության վտանգի խնդրի առջեւ կկանգնենք»,- ասաց Համբարձումյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment