Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփը ներում շնորհել Բաքվից կաշառք ստանալու և Հայաստանի դեմ լոբինգի մեջ մեղադրվող կոնգրեսականին

Ամերիկայի հայկական կազմակերպությունները խստորեն դատապարտել են ի շահ Ադրբեջանի անօրինական լոբբինգ իրականացնելու մեջ մեղադրվող կոնգրեսական Հենրի Կուէլյարին ներում շնրոհերլու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Հիշեցնենք՝ դատախազությունը հիմնավոր փաստեր ուներ, որոնք ապացուցում էին, որ Կուէլյարը Բաքվի իշխանություններից 600 հազար դոլարի կաշարք էր ստացել: Ինչի՞ դիմաց էր փող ստացել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Մինչ այդ հիշեցնեմ, որ Հենրի Կուէլյարը տարիներ շարունակ Կոնգրեսում Ադրբեջանին աջակցող խմբի համանախագահն է եղել: Նա բազմիցս հանդիպումներ է ունեցել ադրբեջանցի պաշտոնյաների հետ, սերտորեն համագործակցել է Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ և ունեցել է ոչ հրապարակային այցելություններ Բաքու:

2022թ.-ի հունվարին Հետաքննությունների դաշնային բյուրոն Կուէլյարի տանը խուզարկում է իրականացրել, քանի որ նա կասկածվում էր Ադրբեջանի կառավարությունից կաշառք ստանալու մեջ: Միայն 2 տարի անց՝ 2024թ.-ի մայիսին նրան ու նրա տիկնոջը՝ Իմելդային պաշտոնական մեղադրանք ներկայացվեց 14 կետով՝ այդ թվում անօրինական լոբբինգի դիմաց կաշառքի ստացում, մեքենայություններ, փողերի լվացում և այլն»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչո՞վ է Թրամփը հիմնավորել ներում շնորհելու իր որոշումը: Իսկ ներելու իրական պատճառը ո՞րն է:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment