ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի ղեկավարները տվել են ԱԱ-2026-ի վիճակահանության մեկնարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը և Կանադայի վարչապետ Մարկ Կարնին բացել են 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության արարողությունը։

Երկրների ղեկավարները զամբյուղներից հանել են իրենց պետությունների անուններով գնդիկները։

​Չնայած դրան՝ արարողության պաշտոնական մասը դեռ չի սկսվել, քանի որ միջոցառումը շարունակվել է երաժշտական կատարմամբ։

Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա հաջորդ ամառ երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարին կմասնակցի 48 հավաքական։

Աշխարհի գործող չեմպիոնը Արգենտինայի հավաքականն է։ 2022 թվականի մունդիալի եզրափակիչում արգենտինացիները մրցել էին Ֆրանսիայի ընտրանու հետ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 3:3 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ էր գտնվել Արգենտինան (4:2):

Leave a Comment