Ուշակով. Ռուս-ամերիկյան հանդիպման տոնը կառուցողական և բարեկամական էր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և ձեռնարկատեր Ջարեդ Քուշների հետ հանդիպման տոնը կառուցողական և բարեկամական էր։ Այս մասին ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Տոնը, կասեի, և չեմ վախենում օգտագործել այդ բառը, կառուցողական և բարեկամական էր», – ասել է Ուշակովը՝ պատասխանելով Կրեմլում ռուս-ամերիկյան հանդիպման մթնոլորտի մասին հարցին։

Կրեմլի խոսնակը նշել է, որ նախագահը լավ է ճանաչում Ուիտկոֆին և վեց անգամ հանդիպել է նրա հետ։

Leave a Comment