
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանին երկամսյա կալանք տալուց հետո տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ այս պահին այնտեղ են պահվում նաև Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է գտնվում նաև հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։