«Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում», – լրագրողի հարցին, թե Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալումից հետո հաջորդը Ամենայն Հայոց Կաթողիկո՞սն է լինելու՝ ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմադիրների պայքարը քաղաքական կամ իրավական բնույթ չի կրում։
«Ստեղ ուղղակի բեսպրեդել է՝ հանցավոր մի հատ բանդա, որն օրինականացրել է իր զենք կրելու եւ դատավորների կնիքներ ունենալու միջավայրը», – ասաց Մկրտչյանը։
Պատգամավորը լրագրողների հետ ճեպազրույցում մի քանի անգամ շեշտեց, որ ընդդիմությունն անելու մեկ բան ունի՝ «պիտի Նիկոլին հեռացնի»։
Արշակ Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով, այս մասին երեկ հաղորդեցին են Քննչական կոմիտեից:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: