Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» ոչ-ոքի խաղաց «Վեստ Հեմի» հետ (1:1):
Հանդիպման հաշիվը 58-րդ րոպեին բացեց մանչեսթերցիների պորտուգալացի պաշտպան Դիոգու Դալոտը։ «Մրճահարներից» խաղի հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ պատասխանեց ֆրանսիացի պաշտպան Սունուգու Մագասան՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։
Այսպիսով, այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր․ «կարմիր սատանաները» 22 միավորով 8-րդն են, իսկ «Վեստ Հեմը» 12 միավորով՝ 18-րդը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․