Իտալիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչում Հռոմի «Լացիոն» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ (1:0):
«Արծիվների» կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը 80-րդ րոպեին խփեց թիմի ավագ Մատիա Ձագանի՝ դուրս բերելով «Լացիոյին» մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հռոմեական ակումբը կհանդիպի «Բոլոնիային»։ Թիմերի միջև հանդիպումը կկայանա 2026 թվականի փետրվարի 4-ին։