Մինսկի խմբի փակումը կենսական քայլ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար. ԵԱՀԿ գործող նախագահ

Քաղաքականություն

04.12.2025 | 15:09

ԵԱՀԿ Մինսկի խմբի փակման որոշումը կենսական քայլ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը կառույցի Արտաքին գործերի նախարարների խորհրդի 32-րդ նիստում։

«Ես վկա եմ եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում դրական առաջընթացին։ Օգոստոսին մենք որոշեցինք փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները։ Սա կենսական քայլ է խաղաղության գործընթացին աջակցելու և ԵԱՀԿ բյուջեի հաստատման ճանապարհին առկա հիմնական խոչընդոտը վերացնելու համար», – նշել է Էլինա Վալտոնենը։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը շարունակվում են, դա լավ նորություն է, իր հերթին հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Ժոան Պոնս Սամպիետրոն։

Նա հավելել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը։

Ավելի վաղ ԵԱՀԿ-ն հայտնել էր, որ ավարտել է Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment