Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում էր Գագիկ Ծառուկյանի՝ ենթադրյալ ապօրինի հարստացման գործի քննությունը։ Նիստի ընթացքում Գագիկ Ծառուկյանը ցանկացավ հարց ուղղել հանրային մեղադրողին։
«Վազգեն Պողոսյանը, առերեսման ժամանակ, ի՞նչ է պատասխանը, հարգելի մեղադրող։ Վազգեն Պողոսյանը դաժե բերդում, որ եկել է իմ մոտ առերեսման, դրանից հետո նորից բռնել տարել էին, չէ՞։ Եղբայր ջան, օրենքի դեմ այսօր կոկորդիլոսն էլ ասում է, մկնիկ կդառնա, դա ամեն մարդու բան չի։
Ես ասում եմ ինչի՞ փետրվարին չի, հունիս-հուլիսին եք գործ հարուցել, ասում ես՝ դա ասել եմ, ոչ մի բան չեք ասել։ Որ հանցանք կատարած է, գործը պետք է տեղում հարուցվի, նոր դրանից հետո կարող է քննությունը կատարվի»,- ասել է Ծառուկյանը։
Մանրամասները տեսանյութում։