ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ, Գազայի վերաբերյալ համաձայնագիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ, և դրա երկրորդ փուլը կիրականացվի «շատ շուտով»։
«Ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Մերձավոր Արևելքում խաղաղություն է։ Մարդիկ դա չեն գիտակցում», – լրագրողներին ասել է Թրամփը։
Գազայի համաձայնագրի երկրորդ փուլի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նախագահն ասել է.
«Երկրորդ փուլը շարունակվում է։ Այն շուտով կիրականացվի»։
Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը խոստովանել է, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում։