Կաշառքի դիմաց փորձել են ազատել զինվորական ծառայությունից. կան ձերբակալվածներ

Հասարակություն

04.12.2025 | 11:00

 Factor TV-ի տեղեկություններով՝ մի շարք անձինք են ձերբակալվել, որոնց թվում է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի բժիշկ։

Մեր տեղեկություններով՝ գործողություններն իրականացրել է Հակակոռուպցիոն կոմիտեն, իսկ քրեական վարույթը, որի շրջանակում կատարվել են ձերբակալությունները, առնչվում է զինվորական ծառայությունից կաշառքի դիմաց ազատելու դեպքերին։

Factor TV-ն մանրամասների համար դիմեց Հակակոռուպցիոն կոմիտեին, պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։

Ռոզա Վարդանյան

Leave a Comment