Թրամփը հայտարարել է, որ Գազայի հարցով համաձայնագրի երկրորդ փուլը կիրականացվի «շատ շուտով»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ, Գազայի վերաբերյալ համաձայնագիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ, և դրա երկրորդ փուլը կիրականացվի «շատ շուտով»։

«Ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Մերձավոր Արևելքում խաղաղություն է։ Մարդիկ դա չեն գիտակցում», – լրագրողներին ասել է Թրամփը։

Գազայի համաձայնագրի երկրորդ փուլի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նախագահն ասել է.

«Երկրորդ փուլը շարունակվում է։ Այն շուտով կիրականացվի»։

Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը խոստովանել է, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում։

Leave a Comment