Դատարանը վերացրել է Սեյրան Օհանյանի խափանման միջոցը

Դատարանը վերացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը․ տեղեկությունն ABC Media-ի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացությամբ՝ Օհանյանը տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։

Leave a Comment