ՔԿ. Փորձաքննությամբ հաստատվել է Արշակ սրբազանի մասնակցությունը տեսանյութում

ՔԿ. Փորձաքննությամբ հաստատվել է Արշակ սրբազանի մասնակցությունը տեսանյութում

3 դեկտեմբերի 2025 – 18:43 AMT

PanARMENIAN.NetՔննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ սրբազանի մասնակցությունը տեսանյութում, հայտնում է Auroranews.am-ը։

«Որոշ լրատվամիջոցներ վերցրել են փաստաբանի գրառման վերջին նախադասությունը, դարձրել վերնագիր՝ իբր Քննչական կոմիտեն հաստատեց՝ Արշակ սրբազանի մասնակցությամբ տեսագրությունն իր հետ առնչություն չունի:

Հարգելի՛ գործընկերներ, Քննչական կոմիտեն, դեռ օրեր առաջ ի պատասխան ձեր գրավոր հարցումների, հայտնել է, որ ստացված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը»,- հայտնել են գերատեսչությունից։

Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ էլեկտրոնային փոստի միջոցով Քննչական կոմիտեից ստացել է Արշակ սրբազանին վերագրվող տեսագրության առնչությամբ նշանակված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, որը բաղկացած է ընդամենը մեկ էջից, որի կեսից ավելին լուսանկար է։

Ըստ նրա՝ «այդ «եզրակացությամբ» ամբողջությամբ հերքվում է քննչական մարմնից լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունը»։

Leave a Comment