
ԵՄ-ն և Թուրքիան ավելի ինտենսիվ կաշխատեն՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին, X-ում գրել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«Թուրքիան առանցքային գործընկեր է Հարավային Կովկասում, Միջերկրածովյան տարածաշրջանում և Սև ծովի տարածաշրջանում կայունության համար։ Արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ մենք կշարունակենք մեր դրական օրակարգը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համար։ Մենք կակտիվացնենք աշխատանքն՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին», — գրել է նա Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ հանդիպումից հետո։