Հայաստանն ու Եվրոպական միությունը շարունակում են խորացնել գործակցությունը նաև վիզայի ազատականացման ոլորտում. Կայա Կալաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը շարունակում են խորացնել գործակցությունը:

«ԵՄ-Հայաստան գործակցությունը գնալով լավանում է, նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել: Կաջակցենք ձեր բարեփոխումներին, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկիացիային, գործակցելու ենք նաև վիզայի ազատականացման և անվտանգության ոլորտում»,-նշել է Կալասը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

 

 

Leave a Comment