Երեկ, նոյեմբերի 28-ին, ժամը 18։50-ին հիվանդանոց է բերվել 1 քաղաքացի` 43-ամյա Ի.Դ.-ն՝ հրազենային վիրավորումով, ծանր վիճակում։
Այս պահին գտնվում է վիրահատարանում։ Լրատվամիջոցներին հայտնել են «Միքայելյան» բժշկական կենտրոնից։
Ավելի վաղ հայտնել էին, որ այսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում քաղաքացիական ավտոմեքենայով «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» է տեղափոխվել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի։