https://arm.sputniknews.ru/20251128/hajastanum-sur-shncharakan-varakneri-atsh-e-grancvel-96350567.html
Հայաստանում սուր շնչառական վարակների աճ է գրանցվել
Հայաստանում սուր շնչառական վարակների աճ է գրանցվել
Sputnik Արմենիա
ՀՎԿԱԿ–ը նշել, որ դեպքերի 80%-ը կազմում է 0-18 տարեկանների խումբը։ 28.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-28T19:16+0400
2025-11-28T19:16+0400
2025-11-28T19:17+0400
գրիպ
խոզի գրիպ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/555/01/5550189_0:0:1600:901_1920x0_80_0_0_410a190b62c61f5b576d15927df832bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ-ում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված հիվանդացության ակտիվություն: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:Նշվում է, որ ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1.2 անգամ։«Ընդհանուր դեպքերի 80%-ը կազմում է 0-18 տարեկանների խումբը։ ՀՀ–ում շրջանառվում են գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի, պարագրիպի հարուցիչները։ Նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում սուր շնչառական վարակների սեզոնին ընդառաջ ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի արդյունքում հստակ նշված ցուցիչն անցնելու դեպքում տվյալ դպրոցը կամ ուսումնական հաստատությունն անցնում է հեռավար ուսուցման»,– ասված է հայտարարությունում։ՀՎԿԱԿ–ը նշել է, որ ուսումնական հաստատություններում ընդհանուր 55635 բացակայություններից 8064–ը պայմանավորված են սուր շնչառական վարակներով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/555/01/5550189_113:0:1533:1065_1920x0_80_0_0_4a959d636213bd09de87b3d8d3cef57d.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գրիպ, խոզի գրիպ, հայաստան
գրիպ, խոզի գրիպ, հայաստան
19:16 28.11.2025 (Թարմացված է: 19:17 28.11.2025)
Բաժանորդագրվել
ՀՎԿԱԿ–ը նշել, որ դեպքերի 80%-ը կազմում է 0-18 տարեկանների խումբը։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ-ում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված հիվանդացության ակտիվություն: Այս մասին հայտնում է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Նշվում է, որ ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1.2 անգամ։
«Ընդհանուր դեպքերի 80%-ը կազմում է 0-18 տարեկանների խումբը։ ՀՀ–ում շրջանառվում են գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի, պարագրիպի հարուցիչները։ Նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում սուր շնչառական վարակների սեզոնին ընդառաջ ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի արդյունքում հստակ նշված ցուցիչն անցնելու դեպքում տվյալ դպրոցը կամ ուսումնական հաստատությունն անցնում է հեռավար ուսուցման»,– ասված է հայտարարությունում։
ՀՎԿԱԿ–ը նշել է, որ ուսումնական հաստատություններում ընդհանուր 55635 բացակայություններից 8064–ը պայմանավորված են սուր շնչառական վարակներով։