🎥 Թշնամին տանից է. Բետիսի առաջատարը վնասվածք է ստացել՝ բախվելով թիմակցին

Եվրոպա լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրի շրջանակում կայացած «Բետիս» — «Ուտրեխտ» հանդիպումը անհաջող է մեկնարկել իսպանական թիմի համար։ Սևիլիայի «Օլիմպիկո դե լա Կարտուխա» մարզադաշտում ընթացող խաղի սկզբնամասում տհաճ միջադեպ է գրանցվել տանտերերի մասնակցությամբ։

«Բետիսի» կիսապաշտպաններ Իսկոն և Սոֆյան Ամրաբատը խաղադաշտում բախվել են միմյանց, ինչի հետևանքով երկուսն էլ չեն կարողացել շարունակել հանդիպումը։ 10-րդ րոպեին իսպանացուն փոխարինել է Նելսոն Դեոսան, իսկ հինգ րոպե անց մարոկկացու փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Պաբլո Ֆորնալսը։

Leave a Comment