Aurora News | Նոր մանրամասներ Լուվրի գողությունից

Ֆրանսիական Le Parisien թերթը հայտնում է Լուվրի կողոպուտի հետաքննության նոր մանրամասներ, ներառյալ տեղեկություններ ենթադրյալ կազմակերպիչների մասին։

Կողոպուտի մեջ կասկածվողներից մեկը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ պատվեր է ստացել «սլավոնական առոգանությամբ» խոսող երկու տղամարդուց։

Տղամարդիկ նրան առաջարկել են 15,000 եվրո՝ գողությունը կատարելու դիմաց, բայց չեն նշել, որ խոսքը Լուվրի մասին է։ Ոստիկանությունը թերահավատորեն է վերաբերվում այս վարկածներին, բայց դիտարկում է բոլոր տարբերակները, ներառյալ հանցագործության պատվիրված լինելու բնույթը։

Բոլոր չորս ենթադրյալ հանցագործների ձերբակալության մասին հայտնի դարձավ նոյեմբերի 25-ին։ Չորրորդ անձը, ով ըստ իրավապահների, փախել է գողոնով (88 մլն եվրո), մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում գողության և հանցավոր համաձայնության մեջ։

Կողոպուտը տևել է ընդամենը յոթ րոպե։ Գողերը թանգարանային դահլիճներ մուտք են գործել բեռնատարի վրա տեղադրված գողացված ավտոաշտարակի միջոցով, իսկ զրահապատ ցուցափեղկերը բացել են սղոցներով։

Leave a Comment