«Արսենալը» Եվրոպայի ամենաուժեղ ակումբն է․ Կոմպանի

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրում կայանալիք «Արսենալի» դեմ խաղի մասին, հաղորդում է Bayern & Germany-ն:

«Առաջիկա խաղը լինելու է «Բավարիայի» ամենաբարդ փորձությունն այս մրցաշրջանում: Մենք արդեն խաղացել ենք Չեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ի հետ, իսկ հիմա կա տպավորություն, որ խաղալու ենք Եվրոպայի ամենաուժեղ թիմի հետ: Սա մեզ համար լավ մարտահրավեր է, խաղում ենք մրցակցի խաղադաշտում և հաղթել ենք բոլոր խաղերում, ինչպես «Արսենալը»», – ասել է բելգիացի մարզիչը:

Leave a Comment