
TRIPP-ը քաղաքացիական նախագիծ է, ռազմական տարր չի պարունակում: Այստեղ խնդիրն այն է՝ ինչպես երկու ժողովուրդների մեջ, որոնք տարիներ շարունակ իրար նկատմամբ ատելություն են տածել, այնպիսի տրամաբանություն գտնենք, որ այդ ատելությունն իջնի. մարդկանց հնարավորինս քիչ առիթ տանք, որ ինչ-որ անախորժություն լինի, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Բոլոր սահմանները բաց են լինելու, մենք իրար հետ առևտուր ենք անելու ու արել ենք, նույնիսկ Ղարաբաղում են այդ առևտուրը արել ինչ-որ ժամանակահատվածում: Անելու ենք ու խաղաղ ենք ապրելու իրար հետ»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
«Ես պատրաստվում եմ ինչ-որ հարմար պահի այցելել Ադրբեջան: Ես պատրաստվում եմ իմ գործընկերոջը հրավիրել Հայաստան ինչ-որ ֆորմատով»,- ասաց նա և պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն հրավեր եղել է այցելելու Ադրբեջան, նշեց. «Չի եղել, բայց եթե այդ հրավերը լինի՝ ես կքննարկեմ»:
ԱԺ նախագահը նաև անդրադարձավ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին: «ՀԱՊԿ-ից դուրս գալը հակառուսականության մասի՞ն է խոսում: Եկեք վերանանք անուններից. եթե մի կազմակերպության ես անդամագրվում, օրինակ՝ ինչ-որ միության, ենթադրենք` Ժուռնալիստների միության, Մսավաճառների միության, և այդ կազմակրեպությունն իր պարտավորությունները չի կատարում, դու ուզում ես դուրս գալ դրանից, դու հակալրագրո՞ղ ես, չէ»,- ասաց նա:
Արձագանքելով հարցին, թե ինչու դուրս չենք գալիս ՀԱՊԿ-ից՝ նշեց. «Փաստացի դուրս եկած ենք. ինչ վերաբերում է մնացածին, դա էլ թողեք մեր քաղաքական նպատակահարմարության վրա»:
Դիտումների քանակ1