Ներկայացվեցին Հայաստանում կանաչ քաղաքաշինության զարգացման վերաբերյալ ուղեցույցներ

Ներկայացվեցին Հայաստանում կանաչ քաղաքաշինության զարգացման վերաբերյալ ուղեցույցներ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն համատեղ ներկայացրեցին նոր խորհրդատվական նյութերի համապարփակ փաթեթ, որի նպատակն է ամրապնդել Հայաստանի անցումը դեպի կանաչ, կլիմային դիմակայուն և էներգաարդյունավետ շինարարություն։

Միջոցառմանը մասնակցում էին պետական մարմինների, զարգացման ծրագրի գործընկերների, մասնագիտական միությունների, ակադեմիական շրջանակների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Պաշտոնապես ներկայացվեցին հետևյալ հրատարակությունները՝ «Կանաչ շինությունների» ուղեցույցը, շենքերի արտաքին ջերմամեկուսացման տեխնիկական լուծումների ուղեցույցը, ինչպես նաև ջերմամեկուսիչ նյութերի ու ֆաբրիկատների տվյալների կատալոգը։

Նշված հրատարակություններն ապացույցների վրա հիմնված գործնական ուղեցույցներ են ճարտարապետների, ինժեներների, շինարար մասնագետների և բնակարանների սեփականատերերի համար։ Դրանք նպատակ ունեն նպաստել էներգաարդյունավետ նախագծմանը կիրառմանը, բարելավել ջերմամեկուսացման գործառույթները և աջակցել կլիմայական պատասխանատու շինարարական մոտեցումների ներդրմանը ողջ Հայաստանում։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը հավաստեց, որ շնորհանդեսին ներկայացված ուղեցույց ձեռնարկներն ուղղված են մեր երկրում կանաչ քաղաքաշինության զարգացմանն ու ջերմամեկուսացման ժամանակակից լուծումների ներդրմանը։

Leave a Comment