«Բարսելոնայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հնարավորություն ունի շարունակել կարիերան թուրքական առաջատար ակումբներից մեկում, հայտնում է Fotomac-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Ֆեներբահչեն» ցանկանում է պայմանագիր կնքել փորձառու հարձակվողի հետ։ Ակումբի ղեկավարները բանակցություններ են վարել խաղացողի գործակալի հետ և հայտնել մեկ տարվա պայմանագիր ստորագրելու իրենց պատրաստակամության մասին։
Լևանդովսկին, սակայն, դժգոհ է եղել առաջարկվող պայմաններից։ Լեհը ցանկանում է երկուսուկես տարվա պայմանագիր։ Ռոբերտի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում լեհ գոլահարը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ։