«Թումո»-ն՝ WISE մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրառմամբ տեղեկացրել է, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը  առաջին մրցանակի է արժանացել WISE մրցանակաբաշխությունում։

«Դոհայում անցկացվող WISE մրցանակաբաշխության արդյունքում Թումոն ստացավ առաջին մրցանակը՝ 500 հազար դոլարի չափով, ըստ էության ճանաչվելով իբրև կրթության ոլորտում ամենանորարար լուծում առկա մարտահրավերներին։ Շնորհավորում եմ»,- գրել է նախարարը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Թումոն» պայքարում է WISE մրցանակաբաշխության 3 հաջողակներից մեկը դառնալու համար: Հաղթողները պետք է մրցութային հանձնաժողովին ներկայացնեին նորարար լուծումներ՝ կրթության ոլորտում մարտահրավերները հաղթահարելու համար:

 

 

 

Leave a Comment