Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը նշեց հիմնադրման 90-ամյակը․

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը նշեց բուհի հիմնադրման 90-ամյա հոբելյանը,
որին մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի և կառավարության ներկայացուցիչներ, կրթական ոլորտի
պատասխանատուներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, բուհի գործընկերներ և այլ
հրավիրյալներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ։

 

Միջոցառմանը ներկա էին և ելույթ ունեցան Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ,
ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

 

Համալսարանի 90-ամյա պատմությունը կայացման, զարգացման և մասնագիտական աճի երկար
ճանապարհ է։ Բուհն այսօր շարունակում է իր գործունեությունը՝ պատրաստելով մրցունակ,
կրթված և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ։

 

ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն անդրադարձավ համալսարանի պատմական առաքելությանը,
ներկայիս ձեռքբերումներին և առաջիկա տարիների զարգացման առաջնահերթություններին։

 

Միջոցառման սկզբում ներկայացվեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի անցյալը,
ներկան և ապագայի տեսլականը ներկայացնող ֆիլմը։

 

Հանդիսությունը եզրափակվեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգային
ծրագրով՝ Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Գրիգոր Եղիազարյանի, Ալեքսանդր
Հարությունյանի և Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ։ Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան։

 

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հաստատակամորեն շարունակելու է իր կրթական
առաքելությունը՝ նպաստելով Հայաստանի կրթական, գիտական և մշակութային կյանքի զարգացմանը
և առաջընթացին։

Leave a Comment