Ռուսաստանին պաշտոնապես չի փոխանցվել ուկրաինական
կարգավորման վերաբերյալ Թրամփի ծրագիրը, բայց ՌԴ-ն պատրաստ է քննարկել կոնկրետ ձևակերպումները,
հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր բելառուս գործընկեր Մաքսիմ
Ռիժենկովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք դա ունենք, բայց ոչ պաշտոնական ուղիներով։
Այն մեզ պաշտոնապես չի փոխանցվել, բայց մենք պատրաստ ենք, ինչպես ասաց նախագահը, քննարկել
կոնկրետ ձևակերպումները։ Որովհետև այնտեղ մի շարք հարցեր պարզաբանման կարիք ունեն։
Առայժմ մենք մեր ամերիկացի գործընկերներից չենք ստացել այն տարբերակը, որը շահարկում
են լրատվամիջոցները»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը միաժամանակ նշել է, որ նրանք, ովքեր
փորձում են ղեկավարել Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագրի շուրջ աղմուկը, ցանկանում
են խաթարել ԱՄՆ նախագահի ջանքերը և վերաշարադրել այն ըստ իրենց։
Լավրովի խոսքով՝ տեղի է ունեցել գործընթացին առնչվող
փաստաթղթերի հատուկ արտահոսք, որպեսզի մեդիատարածքում աղմուկ բարձրացնեն. «Իսկ նրանք,
ովքեր ղեկավարում են աղմուկը, ցանկանում են խաթարել Դոնալդ Թրամփի ջանքերը, ցանկանում
ըստ իրենց վերաշարադրել այդ ծրագիրը»։