Խոշոր հրդեհ՝ Գյումրի մի քանի տներում․ դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

Խոշոր հրդեհ է բռնկվել Գյումրիում

Խոշոր հրդեհ՝ Գյումրի մի քանի տներում․ դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ


ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 25-ին, ժամը 11։48-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի տանիքում, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փողոցի մի քանի հարակից տների տանիքներում։


Հայտարարել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:57-ին, մարվել՝ 14:51-ին:


Այրվել են Տերյան փողոցի 4 հարակից տների տանիքները (մոտ 500 քմ): Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 1 ջրատար։


Leave a Comment