RT-ն և Sputnik-ը հաճախելիության առումով ամենաառաջատար դիրքերում են. Լավրով

Բաժանորդագրվել

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ շատ կարևոր է հասկանալ, թե որքանով է օգտատերը վստահում տեղեկատվության աղբյուրին։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. RT և Sputnik լրատվական ռեսուրսներն արևմտյան երկրներում հաճախելիության առումով առաջատար են, և այդ իմաստով Արևմուտքում նրանց չեն սիրում, քանի որ այդ ԶԼՄ-ները ճշմարտությունն են ասում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանյան նախարարը կարևոր ցուցիչ է համարում օգտատիրոջ վստահությունը տեղեկատվության աղբյուրին։

«Այդ դիրքերից RT-ն ու Sputnik-ը լուրջ հեղինակություն ունեն և դրա համար էլ սիրված չեն, քանի որ ճշմարտությունն են ասում», – ասել է Լավրովը «Ֆրանս-ռուսական երկխոսություն» ասոցիացիայի YouTube-ալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ RT-ում և Sputnik-ում աշխատող արևմտյան լրագրողները շատ առումներով դա անում են ոչ թե այն պատճառով, որ նրանք ցանկանում են՝ Ռուսաստանը լինի ամենագլխավորը, և ոչ էլ, հավանաբար, լավ վարձատրվելու համար, այլ որ նրանք պրոֆեսիոնալ են:

RT-ում և Sputnik-ում նրանց աշխատանքի մեկ այլ պատճառ էլ այս լրագրողների անհարմարության զգացողությունն է, երբ իրենց ստիպում են էկրաններից կամ էլեկտրոնային լրատվամիջոցներից ստել:

Leave a Comment