Հայաստանի ՀՆԱ-ն 2025 թվականի առաջին 9 ամիսների արդյունքներով աճել է 6,0%-ով․ ԵԱԶԲ

Եվրասիական զարգացման բանկի տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2025 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով աճել է 6,0 տոկոսով։ ԵԱԶԲ-ն տվյալները ներկայացրել է տելեգրամյան իր ալիքում։

Աճի ամենամեծ ներդրումն ունեցել են ֆինանսական գործունեությունը, տեղեկատվությունը և կապը, ինչպես նաև շինարարությունը (տարեկան աճել են համապատասխանաբար 14,8%, 18,1% և 22,8%)։

Պահանջարկի կողմի աճի հիմնական շարժիչներն էին տնային տնտեսությունների սպառողական ծախսերը և ներդրումները (տարեկան 10,2% և 19,6% աճ):

Արտաքին առևտրի ցուցանիշներն անցյալ տարվա համեմատ նվազել են (արտահանումը՝ տարեկան մինուս 31,5 տոկոս, ներմուծումը՝ տարեկան մինուս 25,6 տոկոս)։

Leave a Comment