Գեղարքունիքում և Տավուշում շարունակվում են նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախների հրդեհաշիջման աշխատանքները

Գեղարքունիքում և Տավուշում շարունակվում են նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախների հրդեհաշիջման աշխատանքները

Նոյեմբերի 25-ի՝ ժամը 13:30-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2-ը մարվել են, մյուս օջախներում աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայության մամուլի ծառայությունից:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 1830 փրկարարական ծառայող, 10 ոստիկանության ծառայող, 103 էկոպարեկ, 17 հիմնական և 143 օժանդակ տեխնիկա։ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում և հրդեհաշիջում (70 թռիչք)։

Ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզ Ձորաշեն բնակավայրի մոտակայքում։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է համայնքների բնակիչներին արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ։

Փրկարար ծառայությունից հիշեցնում են խոզանների այրման վնասակար հետևանքների մասին՝ ակնկալելով համընդհանուր պատասխանատու վերաբերմունք։

Խոզանների այրումը վնասում է հողը, իջեցնում է հողի բերրիությունը.

Այրման ազդեցությունը մարդու առողջության վրա նույնպես բացասական է.

Այրման ընթացքում ոչնչանում, տուժում է կենսաբազմազանությունը, թուլանում է էկոհամակարգի ինքնավերականգնման ունակությունը։

Leave a Comment