Հայաստանում ՏԱՑ–ը 10 ամսում ավելացել է 8.1 %–ով. ո՞ր ոլորտներն են ապահովել տնտեսության աճը

https://arm.sputniknews.ru/20251125/hajastanum-tacy-10-amsum-avelacel-e-81-vov-vor-volvortnern-en-apahvovel-tntesutjan-atshy-96202940.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/19/96203103_113:0:1314:901_1920x0_80_0_0_c13c69b2a097d2a91892bad2cc5ba6e0.png

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վիճակագրություն, հայաստան, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), տնտեսություն, ինֆոգրաֆիկա, инфографика

վիճակագրություն, հայաստան, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), տնտեսություն, ինֆոգրաֆիկա, инфографика

Բաժանորդագրվել

2025 թ. 10 ամսվա տվյալներով` արտահանումն ու ներմուծումը շարունակում են մնալ ցածր մակարդակում։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025 թ. առաջին 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.1 %–ով: Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի` այսօր հրապարակած հերթական ամփոփագրում:
Նշենք, որ ՏԱՑ–ը ՀՀ–ում առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել էր 7.6 %–ով:

Կոմիտեի տվյալներով` 2025 թ. 10 ամսում արտահանումը և ներմուծումը կրկին անկում են արձանագրել. արտահանման ծավալը նվազել է 44.7 %–ով` կազմելով 2 տրլ 487.4 մլրդ դրամ, ներմուծումը` 31.2 %–ով` կազմելով 3 տրլ 928 մլրդ դրամ (2025 թ. առաջին 9 ամիսներին արտահանման ծավալը նվազել էր 46.8 %–ով, ներմուծումը` 33,4 %–ով)։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2025 թ. հունվար–հոկտեմբերին 3 %–ով ցածր ցուցանիշ է արձանագրել՝ կազմելով 2 տրլն 408.95 մլրդ դրամ:

Շինարարության ոլորտը այս տարվա 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20.6 %–ով՝ կազմելով 551.4 մլրդ դրամ։

Առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3,2 %–ով՝ հասնելով 5 տրլն 323.9 մլրդ դրամի:

Ծառայությունների ծավալը 2025 թ. առաջին 10 ամիսներին 2024 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.8 %–ով՝ կազմելով 3 տրլն 332.4 մլրդ դրամ:

Սպառողական գների ինդեքսը ինչպես հունվար–սեպտեմբերին, այնպես էլ հոկտեմբերին 3.3 %–ով բարձր է եղել։

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար–հոկտեմբերին կազմել է 388.06 դրամ։

Ի դեպ, Հայաստանում 12–ամսյա գնաճը 2025 թվականի հոկտեմբերին կազմել է 3,7%։

Leave a Comment