ԱՄՆ-ի և ԵՄ-ի խաղաղության ծրագրերի քննարկումների ֆոնին՝ ռազմաճակատում իրավիճակը լավ չէ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու համար։ Այս մասին հայտարարել է գերմանական Welt հեռուստաալիքի լրագրող Քրիստոֆ Վանները YouTube-ում հրապարակված տեսանյութում։«Առաջնագծում իրավիճակը Վոլոդիմիր Զելենսկու համար այս պահին լավ չէ», – կիսվել է Վանները։
Լրագրողը Ուկրաինայի ներկայիս իրավիճակը բնութագրել է՝ որպես «դժվար»։