Խաբվել եմ, 5000 դոլար կորցրել եմ. Ուզում էի 0.3%–ով վարկը վերցնեի, որ բարձր տոկոսով վարկերս փակեի. Տուժած

25 Նոյեմբերի, 2025

Խաբվել ենք, փողերը մուծել ենք, չեկերը լրիվ ունենք, որոնք մուծել ենք բանկերով, խաբել են, ասել են՝ ֆրանսիական բանկը տրամադրում է 0.3 տոկոսով վարկեր, մուծումներն արեք, որ տանք վարկը ու հետո անհետացել են։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25–ին, դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց կիբերխարդախության զոհ են դարձած քաղաքացիներից Ազնիվ Գրիգորյանը։

«Ես դիմել եմ ԱԱԾ, մի տարի տարան–բերին, հետո ասեցին՝ դե չենք կարողանում բռնել այդ հանցախումբը, երբ որ կբռնենք, տեղյակ կպահենք։ Մի տարի ես գնացել, եկել եմ ԱԱԾ ու ոչ մի պատասխան, ոչ մի դրական բան։ Հետո դիմել ենք մեր Արարատ քաղաքի ոստիկանության քննչական բաժին, գործ են հարուցել, մի տարի էլ այդտեղ ենք սպասել։ Ասեցին՝ միևնույն է, ձեր գումարները հետ չեն վճարի։ Մեզ ոստիկանությունում ասացին՝ խի դուք հույս ունեք, որ այդ գումարները հետ կտա՞ն, ոչ մի խումբ էլ չեն բռնի, ոչ մեկին էլ չեն ձերբակալի, ոչ էլ դուք ձեր գումարները հետ կստանաք»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն անձամբ կորցրել է 5 հազար դոլար։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment