https://arm.sputniknews.ru/20251125/hh-glkhavvor-datakhazy-chi-masnakci-qaghbantarkjalneri-harcvov-lsumnerin-vardanjan-96201839.html
ՀՀ գլխավոր դատախազը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով լսումներին. Վարդանյան
ՀՀ գլխավոր դատախազը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով լսումներին. Վարդանյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` գլխավոր դատախազը հայտնել է, որ լսումներին չի մասնակցի զբաղվածության պատճառով։ 25.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-25T15:13+0400
2025-11-25T15:13+0400
2025-11-25T15:13+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
աննա վարդապետյան
քաղբանտարկյալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1a/87185425_0:0:800:451_1920x0_80_0_0_310a0661095585fd3b0f69800d72c76b.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով խորհրդարանական լսումներին, որոնք նախատեսված են նոյեմբերի 26–ին: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։Հիշեցնենք, որ նոյեմբերի 20–ին ՀՀ դատախազության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ և ընդդիմադիր ուժեր բողոքի ակցիա անցկացրին` պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին։Ակցիայի ժամանակ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ շրջանառության մեջ են դրել «ՀՀ–ում քաղբանտարկյալների և նրանց իրավունքների պաշտպանության մասին» հայտարարության նախագիծ, որի շրջանակում նոյեմբերի 26–ին լինելու են լսումներ։ Լսումներին հրավիրել են նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների, որպեսզի նրանց տեղեկացնեն, թե ինչ է կատարվում ՀՀ–ում։ Այս հրավերը փոխանցվեց նաև գլխավոր դատախազին։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1a/87185425_0:0:712:534_1920x0_80_0_0_4870908d312c51c5416559e020159ab0.jpg
հայաստան, աժ (ազգային ժողով), աննա վարդապետյան, քաղբանտարկյալ
հայաստան, աժ (ազգային ժողով), աննա վարդապետյան, քաղբանտարկյալ
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` գլխավոր դատախազը հայտնել է, որ լսումներին չի մասնակցի զբաղվածության պատճառով։
«Որպես պատճառաբանություն նա նշել է, որ զբաղված է։ Բնական է: Հո ՔՊ-ի հրավիրած լսումները չե՞ն, որ Վարդապետյանը թողնի իր բոլոր գործերը, ներկայանա ԱԺ և աջուձախ իշխող խմբի պատգամավորներին զեկուցի, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ նրանց սրտով է։ Հո հերթական ընդդիմադիր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարց չէ՞, որ Աննա Վարդապետյանը շտապի ԱԺ։ Մի խոսքով, զարմանալի կլիներ, եթե Աննա Վարդապետյանը ներկայանար ԱԺ ու փորձեր հիմնավորել, որ ՀՀ-ում քաղաքական հետապնդման ենթարկվողներ չկան»,– գրել է պատգամավորը։
Ակցիայի ժամանակ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ շրջանառության մեջ են դրել «ՀՀ–ում քաղբանտարկյալների և նրանց իրավունքների պաշտպանության մասին» հայտարարության նախագիծ, որի շրջանակում նոյեմբերի 26–ին լինելու են լսումներ։ Լսումներին հրավիրել են նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների, որպեսզի նրանց տեղեկացնեն, թե ինչ է կատարվում ՀՀ–ում։ Այս հրավերը փոխանցվեց նաև գլխավոր դատախազին։