Քաղաքականություն
25.11.2025 | 14:19
Ուկրաինայի վրա գիշերային հարձակման ժամանակ ԱԹՍ-ներ են թռել Մոլդովայի ու Ռումինիայի տարածք։ Նշվում է, որ վեց անօդաչու թռչող սարք է թռել Մոլդովա, իսկ երկուսը՝ Ռումինիա։
Մոլդովայի իշխանությունների պաշտոնական տելեգրամ ալիքի հաղորդագրության համաձայն՝ անօդաչու սարքերից մեկը բախվել է Ֆլորեշտի շրջանի Նիժնի Ցուհուրեշտի գյուղի տներից մեկի տանիքին։ Երկրի սահմանային ծառայությունը պարզաբանել է, որ անօդաչու սարքերը «Շահեդ» անօդաչուներ են եղել։ Նշվում է, որ առաջին ԱԹՍ-ն հայտնաբերվել է Վինոգրադովցա-Վուլկանեշտի բնակավայրերում, ապա շարժվել Ռումինիայի հետ պետական սահմանի ուղղությամբ։
Անօդաչու թռչող սարքը հատել է օդային տարածքը մոտավորապես 1500 մետր բարձրության վրա։
Հետագայում, հինգ այլ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Դոնդուշենի, Օրհեյ, Բենդեր, Վադուլ լույ Վոդա և Ֆլորեշտի բնակավայրերի օդային տարածքում։
Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 25-ի առավոտյան Ուկրաինայից Ռումինիայի օդային տարածք են մտել երկու անօդաչու թռչող սարքեր։ Նշվում է, որ Կոգալնիչեանու ավիաբազայից օդ են բարձրացել երկու գերմանական Eurofighter Typhoon ինքնաթիռներ՝ իրավիճակը վերահսկելու համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի