Փաշինյանի համար ՀԷՑ-ի ամբողջական պետականացումը «ցանկալի տարբերակ է»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ցանկալի տարբերակ» է համարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ամբողջական պետականացումը։ Սա ենթադրում է, որ ենթակառուցվածքը պետական սեփականություն է և կառավարվում է պրոֆեսիոնալ ընկերության կողմից՝ կառավարության վերահսկողության ներքո։ Այս մասին վարչապետը հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։ Միևնույն ժամանակ, Փաշինյանն ընդգծել է, որ այդ դեպքում ֆինանսական հարցեր կան։ Գնից է կախված՝ կառավարությունը կգնի ՀԷՑ-ը, թե ոչ։ «Եթե տեսնենք, որ սա ինչ-որ պատճառով անհասանելի է, որովհետև, այնուամենայնիվ, ընկերությունը վերցնելու համար պետք է վճարում իրականացնենք, այդ վճարումը փաստացի պետական բյուջեից ծախս է։ Եթե տեսնենք, որ այդ ծախսն արդարացված չէ, ուրեմն մենք պետք է թափանցիկ […]

Leave a Comment