Պատանի ու դեռահաս թենիսիտները 5-օրյա հավաք են անցկացրել Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում, հաղորդում է ՀԹՖ մամուլի ծառայությունը։
Ուսումնամարզական հավաքի ընթացքում թենիսիստները սեմինարի են մասնակցել են ITF փորձագետ Գաբոր Պելվայի հետ, որը Հայաստան էր ժամանել ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանի հրավերով։ Այցի ընթացքում անվանի մասնագետը ծանոթացել է մարզաբազայի ենթակառուցվածքներին, հանդիպում է ունեցել թենիսիստների ծնողների, մարզչական անձնակազմի, ինչպես նաև ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանի հետ։