Հրդեհի ահազանգ՝ Տաշիր քաղաքի գործարանի պահեստում

Այրվել է յուրաքանչյուրը 600 կգ քաշով 6 կապոց մալուխի հումք

Հրդեհի ահազանգ՝ Տաշիր քաղաքի գործարանի պահեստում


ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ ժամը 17։11-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցում գտնվող գործարանի պահեստային տարածքում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


Ինչպես հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


«Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։30-ին, մարվել՝ 18։45-ին։ Այրվել է 6 կապոց մալուխի հումք (յուրաքանչյուրը՝ 600 կգ)։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի 14 կապոց հումք»,- նշվում է ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ։


Leave a Comment