25 նոյեմբերի 2025 – 11:05 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանում 2025 թվականի առաջին վեց ամիսներին ժամանակավոր կացության կարգավիճակ ստացել է 1815, իսկ մշտական կացության՝ 1775 օտարերկրացի։
Ժամանակավոր կացություն ստացածների շարքում առաջին տեղում հայտնվել են ՌԴ քաղաքացիները՝ 474 անձով։ Նրանց հաջորդել են Հնդկաստանի քաղաքացիները՝ 466 դիմումով, հայտնում է Sputnik Արմենիան։
Մշտական կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների ցանկը ևս գլխավորել են ՌԴ քաղաքացիները, որոնց թիվը կազմել է 970։
Քիչ չէին նաև Մշտական կացության կարգավիճակ ստացած Վրաստանի, Սիրիայի և Ուկրաինայի քաղաքացիները։